...

Քաղցր ու համեղ. Շոկոլադե տորթ պաղպաղակով

Քաղցր ու համեղ. Շոկոլադե տորթ պաղպաղակով

Առաջարկում ենք պատրաստել այս համեղ տորթը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 300 գ. դառը շոկոլադ
  • 270 գ. կարագ
  • 250 գ. թանձր սերուցք
  • 4 հատ ձու
  • 1/3 բաժակ շաքարավազ
  • 3-4 ճ.գ. ցորենի ալյուր
  • 150 գ շոկոլադե պաղպաղակ
  • թեյի գդալի ծայրով վանիլին

Պատրաստման եղանակը

  1. Ձվի դեղնուցներն առանձնացրեք սպիտակուցներից: 250 գ. շոկոլադը հալեցրեք կարագի հետ, հատ-հատ ավելացրեք դեղնուցները, ալյուրը, վանիլինն ու խառնեք:
  2. Սպիտակուցները շաքարավազի հետ հարեք մինչև փրփրելը, զգուշորեն ավելացրեք շոկոլադե խառնուրդին:
  3. Ստացված զանգվածը լցրեք կարագ քսած ու վրան ալյուր ցանած տապակի մեջ, 40 րոպեով տեղադրեք 170-180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ:
  4. Սոուսի համար սերուցքը տաքացրեք, ավելացրեք մնացած 50 գ. շոկոլադը, հասցրեք եռման աստիճանի:
  5. Տաք տորթը հանեք տապակի միջից, վրան լցրեք սոուսը: Սոուսի վրա շոկոլադե պաղպաղակի 2-3 գնդիկ տեղադրեք ու միանգամից մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   498 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ