...

Քաղցր ու համեղ. Տապակած բանան՝ պաղպաղակով

Քաղցր ու համեղ. Տապակած բանան՝ պաղպաղակով

Առաջարկում ենք պատրաստել տապակած բանանով ու վանիլային պաղպաղակով այս համեղ աղանդերը:

Բաղադրիչները 
4 բաժնի համար

  • 2 հատ բանան
  • 3 ճ.գ. կարագ
  • 3 ճ.գ. շագանակագույն շաքարավազ
  • 2 ճ.գ. բրնձի օղի կամ ռոմ
  • 300 գ վանիլային պաղպաղակ
  • 50 գ մուգ շոկոլադ
  • 1/2 թ.գ. աղացած դարչին

Պատրաստման եղանակը

  1. Բանանները մաքրեք, կիսեք: Կիսած բանանները կրկին կիսեք:
  2. Թավայի մեջ տաքացրեք կարագը, ավելացրեք շաքարավազը ու խառնելով՝ հասցրեք եռման աստիճանի:
  3. Բանանների վրա դարչին ցանեք, տեղադրեք եռացող կարագի ու շաքարավազի մեջ, տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Հետո բանանների վրա օղին կամ ռոմը լցրեք ու թույլ կրակի վրա, կափարիչի տակ 5 րոպե էլ տապակեք:
  4. Շոկոլադը գոլորշու վրա հալեցրեք:
  5. Տաք բանանները ստացված կարամելի հետ անմիջապես լցրեք ափսեների մեջ: Մատուցեք վանիլային պաղպաղակի հետ, որի վրա էլ լցրեք հալեցրած շոկոլադը:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   471 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ