Պատրաստեք այս համեղ ու թեթև աղանդերը:
Բաղադրիչները
8 բաժնի համար
- 8 ձվի սպիտակուց
- 400 գ կտրտած ընկույզ
- 4 բաժակ շաքարավազ
- 350 գ խտացրած կաթ (շաքարով)
- 200 գ կարագ
Պատրաստման եղանակը
- Ձվի սպիտակուցները հարեք շաքարավազի 1/3-ի հետ մինչև փրփրելը, ապա ավելացրեք մնացած շաքարն ու կտրտած ընկույզը, խառնեք:
- Ստացված զանգվածը երեք մասի բաժանեք, յուրաքանչյուրը լցրեք փայլաթիթեղով պատված առանձին տապակների մեջ և տեղադրեք 100 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում մինչև պատրաստ լինելը: Սա երկարատև գործընթաց է, քանի որ ավելի շատ չորացնել է հիշեցնում, քան տապակել, այնպես որ կորժերը լավ է նախապես պատրաստեք:
- Կրեմի համար կարագը հարեք խտացրած կաթի հետ:
- Կորժերը պատրաստ լինելուց հետո հովացրեք, երեքն էլ պատեք ստացված կրեմով ու տեղադրեք իրար վրա: Տորթը ձևավորեք՝ ըստ ճաշակի: Ձևավորման համար կարող եք ելակ օգտագործել: