...

Քանի դեռ դուք եք պատվաստանյութը, վարակը տարածվելու է

Քանի դեռ դուք եք պատվաստանյութը, վարակը տարածվելու է

Միքայել Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայաստանը մահաբեր «նիկոլավիրուսից» ազատելու համար մենք սկսում ենք #antinikol շարժումը։

2018թ.-ից այդ վիրուսը, ներթափանցելով մեր երկիր և օգտագործելով մեր հայրենակիցների հույսերն ու հույզերը, քանդեց պետությունը, մահվան դատապարտեց մեր տասը հազարից ավելի հայրենակիցներին, զրկեց մեզ հայրենիքից, հաղթանակից ու արժանապատվությունից։

Կա՛մ մենք կհաղթենք մահաբեր վիրուսին և կսկսենք արժանապատիվ ապրելու հիմքեր ստեղծել, կա՛մ վիրուսը վերջնականապես կկործանի մեզ։ Այլևս չկա սպասելու ժամանակ և իրականությունից փախնելու տարբերակ:
Հայրենիք հանձնած, թշնամու առջև ծնկած ու նվաստացած վիժվածքի հետ ապագա չկա՛։

Քանի կա Նիկոլը, չկա՛ ապագա։

Դե՞մ ես Նիկոլին, միացի՛ր»։

«ՉԻ». Այս տղան այդպես էլ չհասկացավ, որ կիսաճշմարտություններ ասելով՝ ոչնչի չի հասնի:

Նիկոլը 2018-ի՛ն չհայտնվեց, մարդկանց հիշողությունը, ի տարբերություն ձերի, ավելի երկար է: Իսկ գուցե դրանից մեկ տարի հետ գնաք ու հիշե՞ք, թե որքան եք օգնել, որ միավորվեն ձեր տարբեր հաճախորդները և դաշինքով ներկայանան՝ որպես քիմքին հաճելի ընդդիմություն: Այն, որ խիյարը թարս բուսնեց, գուցե մեղադրեք ձեզ ու ձեր աներո՞ջը:

Պատերազմի արդյունքում մահացել է 4 հազարից ավել հայորդի, ինչը չափազանց մեծ ողբերգություն է, բայց ոչ՝ 10 հազար: Ինչո՞ւ եք ավելացնում թիվը, որպեսզի ավելի համոզի՞չ լինեք: Ավելի համոզիչ լինելու համար պետք է մեղքերը խոստովանել, ոչ թե թվերը մանիպուլացնել:

Եթե նկատի ունեք նաև կորոնավարակի հետևանքով մահացածներին, ապա մարդասպան եք անվանում աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին: Մի քիչ խելքներիդ զոռ տվեք, շուտով չի լինի երկիր, որն ապաստան կտա ձեզ:

Ինչ վերաբերում է միանալուն. այդ հարցով դիմեք Սերժ Սարգսյանին, հարցրեք՝ ինչո՞ւ չմիացավ առաջին նախագահի կոչին: Հրապարակավ արտահայտվեք այդ թեմայով, որպեսզի հանրությունը հասկանա ձեր իրական դրդապատճառները՝ ցանկանում եք ազատվե՞լ Նիկոլից, թե՞ կորսված իշխանությունը վերադարձնելու երազանք ունեք:

Քանի դեռ դուք եք պատվաստանյութը, վարակը տարածվելու է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   744 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ