...

Քանի՞ եղբայր եք այս խելքին

Քանի՞ եղբայր եք այս խելքին

«Միքայել Մինասյանի կողմից հրապարակված փաստերը ենթակա են անհապաղ ստուգման իրավապահ մարմինների կողմից: Իմ կարծիքով ակնհայտ է, որ օբյեկտիվ մոտեցման դեպքում, պետք է հարուցվի քրեական գործ, որի օրինական քննությունը ապահովելու և երաշխավորելու համար վարչապետը պետք է հրաժարական տա, իշխող ուժը պետք է ընտրի այլ վարչապետ՝ մինչև քննության ավարտը: Եթե քննությունը հերքի փաստերը, կասկածի տակ հայտնված անձը կարող է վերադառնալ իր աշխատանքին»:

Առաջարկի հեղինակը փաստաբան Տիգրան Աթանեսյանն է:

«ՉԻ» Այս դեպքի համար է ասված՝ այս խելքին քանի՞ եղբայր եք: Թեպետ լավ էլ գիտենք՝ քանի եղբայր եք, ու անգամ մի քույր ունեք:

Այսինքն՝ բազում հանցագործությունների տակ կռացած, արդարադատությունից փախչող որևէ մեկը կարող է իքս թաքստոցում մեղադրանքներ հնչեցնել, և Հայաստանում պետք է սկսվի կառավարական ճգնաժամ: Հետաքրքիր է Աթանեսյանի տրամաբանությունը: Եթե, ասենք, Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր հրաժարական տա, իսկ Միքայել Մինասյանը կամ նման մեկը որոշի մեղադրանքներ հնչեցնել նաև փոխարինողի հասցեին: Ի՞նչ, նա նույնպե՞ս պետք է հրաժարական ներկայացնի: Քանի՞սը պետք է հրաժարական ներկայացնեն, որ Աթանեսյանը բավարարված լինի:

Ժամանակ առաջ Աթանեսյանի նախկին վստահորդներից մեկը հայտարարեց, որ փաստաբանը իրեն խաբել է, գումարներ վերցրել, բայց ծառայություններ չի մատուցել: Տեսնես՝ ինչո՞ւ Աթանեսյանը չկասեցրեց իր փաստաբանական լիազորությունները, չդիմեց իրավապահ մարմիններին ու Փաստաբանների պալատ, որպեսզի լիարժեք և համակողմանի քննություն անցկացնեն:

Իհարկե, հասկանալի է Միքայել Մինասյանի խոհարարական ուղերձներին լրջություն հաղորդելու համար Աթանեսյանի և մի շարք այլ փաստաբանների անձնազոհ պայքարը: Պայքար է, մրցակցություն և ով ավելի ակնառու կցուցադրի իր նվիրվածությունը նախկին թիվ մեկ փեսային, նա էլ կստանձնի նրա փաստաբանական պաշտպանությունը: Հաշվի առնելով Մինասյանին մեղսագրվող արարքների ծավալը և ծանրությունը՝ փաստաբանական հոնորարը համարժեք կլինի չափազանց լուրջ տենդեր շահելուն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2491 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ