...

Քավորին ասա

Քավորին ասա

«ՀՀ-ում բարձր վարկանիշով գործիչների մեծ մասը ՀՀԿ-ականներ են՝ Արմեն Աշոտյան, Էդուարդ Շարմազանով. հնացած կարծիք է, թե հասարակությունը նրանց վատ է վերաբերվում»:

Պնդման հեղինակը «Պատիվ ունեմ» դաշինքի 5-րդ համար, Սերժ Սարգսյանի սանիկ Հայկ Մամիջանյանն է:

«ՉԻ». Ա՛յ սանիկ ջան, մենք դա գիտենք, դու քավորին ասա, որ նման մեծավաստակ ու հեղինակություն վայելող գործիչներին դուրս է թողել դաշինքի ցուցակից, փոխարենը այնտեղ մտցրել երեկվա երեխաներին և ուրիշ դաշինքներից թռածներին: Թե՞ պարզապես տեղյակ չենք, որ դու և օգնական Աննա Մկրտչյանը է՛լ ավելի բարձր վարկանիշ ունեք, քան Աշոտյանը ու Շարմազանովը: Թեպետ, էլ ուր. ավելի բարձրի դեպքում 100 տոկոսը կանցնեք:

Հետաքրքիր է՝ իսկ ովքե՞ր են մյուս բարձր վարկանիշով ՀՀԿ-ականները: Չլինի՞ Լիսկան կամ Շմայսը: Բա իրե՞նց ինչու եք մոռացել ցուցակ մտցնել:

Հիմա որ դաշինքը չհավաքի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 7 տոկոսը, գոնե այդ ժամանակ կխոստովանե՞ք, որ կուսակցության ղեկավարն է մեղավոր ձախողման համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   655 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ