...

Քայլ բարբառոյ յանապատի

Քայլ բարբառոյ յանապատի

ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, որտեղ վերջինս նշել էր, որ ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը, ասել է. «Լևոն Տեր-Պետրոսյանին խորհուրդ կտամ խորհուրդ տալ իր քաղաքական թիմի ներկայացուցիչներին, «Քաղաքացիական պայմանագիրը» խորհուրդ լսելու կարիք Լևոն Տեր-Պետրոսյանից չունի»:

«ՉԻ».  Այնտեղ շատերն էին զայրացել, որ Արեն Մկրտչյանը նման բան է ասել: Թե բա Առաջին նախագահի խորհրդի կարիքը չունենք:

Բայց ասա՝ դուք ո՞վ եք, որ ձեզ խորհուրդ տան: Արդեն տեսել ենք, չէ՞, թե տարիներ շարունակ այս իշխանություններին ինչքան խորհուրդներ են տվել, քանի անգամ են պետության առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ կոչեր արել, առաջարկներ ներկայացրել... կա՞ մի բան, որ լսած լինեն, ընդունած լինեն: Չէ: 

Հիմա ամենաողջամիտ, սթափ, խելացի խորհուրդն էլ տաս, բռնում, հակառակն են անում: Դրանում գրեթե ամեն օր կարելի է համոզվել: Այնպես որ, անիմաստ է խորհուրդ տալ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1012 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ