...

Քայլեք՝ կվճարենք

Քայլեք՝ կվճարենք

«Ականատես» դիտորդական առաքելության տարածած հայտարարության համաձայն՝ ինչ-որ գովազդային կազմակերպություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական երթերին մասնակցելու համար հավաքագրում է երիտասարդ աղջիկների և խոստանում վճարել 4 հազարական դրամ՝ 4 ժամվա համար։

Այ սա իսկապես անարդար է։ 3 կմ/ժամ միջին արագությամբ քայլելու դեպքում աղջիկներից յուրաքանչյուրը կքայլի 12 կմ և դրա դիմաց կստանա ընդամենը մոտ 10 դոլար, մինչդեռ հինգ տարի առաջ ՔՊ-ականները Գյումրիից Երևան քայլեցին 120 կմ, և արդյունքում՝ այսօր համարյա բոլորը դոլարային միլիոնատերեր են, այսինքն՝ մեկ կիլոմետրի դիմաց վաստակել են առնվազն 10 հազար անգամ ավելի շատ, քան խոստանում են աղջիկներին։ Բացի այդ էլ՝ փոքր-ինչ տարօրինակ է, որ թեև «աղքատությունը մարդկանց գլխներում է», բայց փաստորեն աղքատության դեմ կարելի է պայքարել ոտքերով։

Ամեն դեպքում՝ ՔՊ քարոզչության պատասխանատուներին խորհուրդ կտանք հավաքագրված աղջիկներին չստիպել քայլելու ընթացքում նաև կարգախոսներ վանկարկել։ Համաձայնվեք՝ կարող է ճիշտ չընկալվել, եթե ժամավճարով աշխատողները հանկարծ սկսեն վանկարկել «ասեք՝ կանենք»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   454 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ