...

Քեզանից Սբ. Պողոս-Պետրոս դուրս չի գա

Քեզանից Սբ. Պողոս-Պետրոս դուրս չի գա

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանին ծավալուն հարցազրույց է տվել, որտեղ մասնավորապես հայտարարել է, որ Հայաստանն այլընտրանք չունի խաղաղության: «Մենք պետք է արժանապատիվ խաղաղության աշխատանքներ սկսենք։ Իսկ դրա համար պետք է ընտրենք, թե որ կենտրոնի վրա ենք հենվում։ Ում շահերն են համընկնում մեր երկրի շահերի հետ։ Միանգամից ասեմ՝ այսօր դա Մոսկվան է, դրան չկա այլընտրանք»:

Ինչ վերաբերում է գալիք ընտրություններին, Մ. Մինասյանն ասել է. «Ես հայտարարում եմ պաշտոնապես, որ ես երբեք այս ընտրությունների նախաշեմին չեմ սատարելու որևէ ուժի՝ լինի դա իշխանամետ, իսկ դրանք շատ են, միայն «Իմ քայլը» չի, Նիկոլ Փաշինյանը իշխանամետ ընդդիմադիրների բանակ ունի, լինի՝ իրապես ընդդիմադիր: Ես ինքս էլ եմ ասում, որ մենք խայտառակ վատ ընդդիմություն ենք։ Դրա ապացույցը Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանն են»: 

«ՉԻ». Է՜, բալամ, քեզանից Սբ. Պողոս-Պետրոս դուրս չի գա: Բա Մոսկվային այդպե՞ս են սիրաշահում: Քոչարյանը հասավ Մոսկվա, մի ամբողջ Պոզներ կպցրեց, իսկ դու Վորոնեժում հազիվ քո հոգեզավակի հետ ես «գյալաջի» անում: Էդ 80-ականների մեթոդներով Մոսկվայի աչքը մտնելն անհնար է:

Քոչարյանի հարցազրույցի ժամանակ գոնե Պոզներ կար, որը հասկանալի լեզվով խոսում էր, իսկ այդ դեպքում ոչ Միքայել Մինասյանն էր կարողանում խոսել, ոչ էլ՝ Սամվել Ֆարմանյանը:

Այնպես որ, պետք է թարգել ընտրությունները, ճիշտն էլ Միքայել Մինասյանը կանի, որ որևէ կերպ չմասնակցի դրանց: Գա, այս խայտառակ ընդդիմության շարքերը համալրի, գյոզալ իմիջը կորցնի:

Մանավանդ, որ հերթով սկսել եք Մոսկվային սեր բացատրել, Պուտինը հո սուլթան չի՞, որ բոլորիդ տիրություն անի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   828 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ