...

Քոչարյանի հույսը ստոկհոլմյան սինդրոմն է

Քոչարյանի հույսը ստոկհոլմյան սինդրոմն է

Քաղաքագետ Արման Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես մարդկանց եմ ճանաչում, որոնք ՀԱԿ-ին չեն տա իրենց քվեն որևէ պարագայում, որովհետև ՀԱԿ-ի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանին բերեց Հայաստան, բայց որոնք պատրաստվում են քվեարկել Ռոբերտ Քոչարյանի օգտին»:

«ՉԻ». Բացարձակ ճշմարտություն է: Մենք էլ ենք մի քանի հոգու ճանաչում, որ ասում են՝ Լևոնը Քոչարյանին բերեց, հայ ժողովրդի վզին փաթաթեց, մեզ էս վիճակի մեջ գցեց, բայց Ռոբին ենք ընտրելու, քանի որ էս վիճակից մենակ ինքը կարա մեզ դուրս հանի: 

Սպանիչ տրամաբանություն է: Սա երևի Ստոկհոլմյան սինդրոմ կոչվածն է, երբ հանցագործը, մանյակը կամ ահաբեկիչը մեկին պատանդ է վերցնում, հետո այդ պատանդը, երբ երկար ժամանակ մնում է գերության մեջ, սկսում է կարեկցանքով, նույնիսկ համակրանքով լցվել իրեն պատանդ պահողի հանդեպ: Պատճառներից մեկը գիտե՞ք՝ որն է. որ այդ հանցագործը պատանդին չի սպանում, առանձնապես չի տանջում, հետը մեկ-մեկ զրուցում է, մի քիչ ուտելիք է տալիս, որ սովից չմեռնի: 

Հիմա սրանք են. Քոչարյանի ձեռքը 10 տարի պատանդ են մնացել, հետո՝ ազատ արձակվել, բայց հիմա այդ սինդրոմի ազդեցությամբ նրա հանդեպ կարեկցանքով են լցվել: 

Հ.Գ. Բայց Տեր-Պետրոսյանն էդ մի բանը իր վերջին ասուլիսում շատ դիպուկ նկատեց՝ ասաց, որ այո, Քոչարյանը ճգնաժամային կառավարիչ է. սկզբից ճգնաժամը ստեղծում է, հետո՝ այն կառավարում:

Հ.Գ. 2 Արման Գրիգորյանի ստատուսի տակ ավելացրել են. «Ու քվե չեն տա ՀԱԿ-ին, որովհետև ՀԱԿ-ն է ծնել Նիկոլ Փաշինյանին ու կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1379 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ