...

Քոչարյանի որդին «ճիշտ» ուղով է գնում

Քոչարյանի որդին «ճիշտ» ուղով է գնում

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոնը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Զոհերի ծնողներին բերելով՝ փորձում են դատավարությունը շոուի վերածել»:

ՉԻ. Մենք էլ գիտեինք, թե միայն Ռոբերտ Քոչարյանն է ընդունակ նման սրբապիղծ մտքեր ասելու: Բայց ոչ, նրանից ահագին բան են սովորել ժառանգները:

Սրանց համար մարդկային ողբերգությունը շոու է, մարդկային կյանքեր խլելը՝ շոու է: Եթե որդեկորույս ծնողները դատարան են գալիս՝ արդարադատություն պահանջելու, դա էլ է շոու:
Ամբողջ համացանցը շոկի մեջ է Լևոն Քոչարյանի այս հայտարարությունից: Թվում էր, թե Քոչարյանները 10 տարի Հայաստանին ու ժողովրդին շոկի մեջ պահելուց հետո այլևս ի վիճակի չեն լինի շարունակել ալեկոծել մարդկանց, բայց, պետք է խոստովանել, յուրահատուկ տաղանդներ են:

Սրանք չգիտեն, չեն հասկանում, թե ինչ բան է հարազատ, ազգական կորցնել՝ միայն արդարություն և օրինականություն պահանջելու համար: Արդարություն, բարոյականություն... անծանոթ հասկացություններ են:

Իրենցը դոլարն է, սաֆարիները, իշխանական կայֆերը, հյուրանոցներն ու դղյակները: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   8842 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ