...

Քյարամյանի սխրանքը

Քյարամյանի սխրանքը

ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ Արգիշտի Քյարամյանի և 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների ու հարազատների հետ հանդիպման ժամանակ ոչ մի քաշքշուկ չի եղել, վիրավորանքներ չեն հնչել, պարզապես ներկաներից մեկը շատ բուռն է արձագանքել Քյարամյանի ելույթին։

Եթե նկատել եք՝ ցանկացած պաշտոնյայի ու քաղաքացիների հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունը ռազմական գործողությունների ամփոփագիր է հիշեցնում։ Կարևորը՝ զոհեր և վիրավորներ չկան։ Իսկ կոնկրետ ՔԿ-ի պարզաբանումից տպավորություն է ստեղծվում, թե զոհերի ծնողները գնացել էին Արգիշտի Քյարամյանին ծեծելու կամ գոնե քաշքշելու, բայց նրանց չարանենգ պլանը ձախողվել է։ Իրականում այդ մարդիկ գնացել էին ՔԿ-ից պարզաբանումներ ստանալու։ Ուրիշ բան, որ Քյարամյանի համար այդ հանդիպումը համարյա ռազմական հաղթանակ էր․ մարդիկ եկել էին պահանջելու մեղադրանք առաջադրել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, իսկ ինքը կարողացել է առանց ծեծ ուտելու «ջրել» հարցն ու նրանց տուն ուղարկել։


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1153 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ