...

Ռոբերտ Քոչարյանի «քեյսը» վաղուց է լցվել

Ռոբերտ Քոչարյանի «քեյսը» վաղուց է լցվել

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ ոտնձգություն կատարած երկու երիտասարդների կալանավորմանը, ասել է. 

«Միով բանիվ, հարգելիներս, մենք վերջապես ունեցանք Մարդու իրավունքների միջազգային դասագրքերում ներառվելու արժանի «քաղբանտարկյալի» քեյս։ Սպասում եմ, թե երբ է Փաշինյանն այս քեյսը ներառելու իր հերթական «Նոր Հայաստանի 100 փաստերում»։

«ՉԻ». Լևոն Քոչարյանին ասենք, որ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ Մարդու իրավունքների միջազգային դասագրքերում «քաղբանտարկյալի» քեյսը վաղուց լցվել է, էլ տեղ չկա: 

Սրանց թվում է, որ այսպես խոսում են, ապա միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ամենամյա զեկույցները՝ Քոչարյանի օրոք Հայաստանում քաղբանտարկյալների, քաղաքական հալածանքների, բռնությունների մասին, իրենք իրենց ցնդելու են: Մի հատ բացեք այդ զեկույցները, տեսեք, թե ինչեր է արել Քոչարյանը: Ոնց է տարիներ շարունակ ընկել ընդդիմադիրների ետևից, ջարդել, ծեծել, նստեցրել:

Քոչարյանների համար, ցավոք սրտի, այդ զեկույցները, փաստերը կան, մնում են, ու հավերժ կմնան Ռ. Քոչարյանի ճակատին խարանված: Ու հիմա երկու լածիրակի բերել ու փորձել հարյուրավոր քաղբանտարկյալների, բռնությունների ենթարկվածների կողքին դնել. չի ստացվելու:

Հ.Գ.- Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր գործ է հարուցվել. «Պրիվետ, Լևոն»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5607 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ