«Ռուսական ազդեցություն ԱԱԾ-ի վրա երբևիցե չի եղել»:
Նման հայտարարություն է հնչել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում:
«ՉԻ». Մտածված վերևում չենք նշել հայտարարության հեղինակին, որպեսզի ձեզ էլ հետաքրքրի զարմանահրաշ պնդումը: Սա մոտավորապես նույն է, եթե ասենք, որ Արթուր Վանեցյանը երբևէ կապ չի ունեցել նախորդ հանցավոր ռեժիմի հետ կամ հիմա կապ չունի:
Ինչպես արդեն կռահեցիք, հայտարարության հեղինակը Արթուր Վանեցյանն է: Հաջորդիվ նա կհերքի, որ երկրագունդը կլոր է, իսկ Նյուտոնի բանաձևերը՝ ճիշտ:
Միայն այս մի հայտարարությունը բավական է հասկանալու համար՝ կամ Վանեցյանը իսկապես ընկալունակության հետ լրջագույն խնդիրներ ունի, քանի որ ամբողջ կյանքն անցկացնելով ԱԱԾ-ում, չի հասկացել, թե ում ազդեցության տակ են, կամ էլ, ինչպես վերևում նշեցինք, հայտնվել է մեկը, որը ցաքուցրիվ կանի բոլոր հայտնի և հաստատված իրողությունները:
Մարդը, որն իր ենթակա մեդիաներով տարածում է, որ ունի Մոսկվայի աջակցությունը, վայելում է ռուսական հատուկ ծառայությունների համակրանքը, նստում և լուրջ դեմքով փորձում է հերքել ինքն իրեն:
Ինչևէ, այս իշխանությունը պարտավոր է աջակցել, որ Վանեցյանը վերջապես գտնի իր ինքնությունը: Պետք է իրականացնել լոկալ լյուստրացիա, որպեսզի Վանեցյանը իմանա (եթե իհարկե չգիտի), թե ինչ ծածկանունով են նրան կնքել ռուսական հատուկ ծառայությունները: Միայն չպարզվի, ասենք՝ բռատ Ռամզան: