...

Սև լճո՛ւմ է եղել Տ․ Ավինյանը, տե՛ս․․․

Սև լճո՛ւմ է եղել Տ․ Ավինյանը, տե՛ս․․․

Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանն ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «ես Արցախում, Սև լճում, ամենաթեժ կետերում եմ եղել», մեկ այլ համայնքում էլ բնակիչներին ասել է, որ «ոմն Քրիստինան», որը ինչ-որ հարցով դիմած քաղաքացիներին ասել էր, թե Հայաստանը պատերազմող երկիր է և ռեսուրսներ չունի, այլևս համայնքային ծառայող չէ և չի աշխատում, որովհետև «այդ տեսակ բառերի ու այդ տեսակ նախադասությունների համար այդ տեսակ մարդիկ համայնքային ծառայող չեն կարող լինել»։

Հլը մի րոպե։ Տիգրան Ավինյանը Արցախում ու Սև լճում է եղել, դրանից հետո երկուսն էլ փաստացի դուրս են մնացել հայկական վերահսկողությունից, ու հիմա նա հավակնում է Երևանի քաղաքապետի պաշտոնին։ Հը՞։ Թե՞ շատ ենք տարվում դավադրապաշտական տեսություններով։ 

Ինչ վերաբերում է «ոմն Քրիստինային» աշխատանքից ազատելուն, ապա պրն Ավինյանն ակնհայտորեն անհարկի ներողամտություն է ցուցաբերել։ Իրականում կախե՛լ է պետք բոլոր նրանց, ովքեր լկտիություն ունեն հայտարարելու, թե Հայաստանը պատերազմող երկիր է, որովհետև նրանք, լինելով քաղծառայող ու ռոճիկ ստանալով անձամբ Նիկոլից, չեն հավատացել նրա «խաղաղության դարաշրջանին»։ Հերիք չի չեն հավատացել, դեռ մի բան էլ՝ կարծում են, թե պատերազմող երկիրը պիտի խնայողաբար ծախսի ռեսուրսները։ Փաստորեն պայմանական «ոմն Քրիստինան», լինելով քաղծառայող, անկախ իրենից՝ նպաստել է «ատկատների» ծավալների կրճատմանը, մինչդեռ պետական կառավարման համակարգը և նույն Տիգրան Ավինյանն առավելապես հենց դրանով են սնվում։ Իսկ «այդ տեսակ մարդիկ», ինչպես իրավացիորեն նշել է Տիգրան Արմենիչը, չեն կարող ծառայել պետական համակարգում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   488 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ