...

Սարկիսովն ու Ռոբսոնն էին մեր դիվանագիտության դեմքը

Սարկիսովն ու Ռոբսոնն էին մեր դիվանագիտության դեմքը

«Դիվանագիտական ծառայությունը չի՛ կարելի դարձնել մանրադրամ»,- 168.am կայքի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը՝ տողատակով բողոքելով իր և մի քանի այլ դեսպանների պաշտոնանկության վերաբերյալ:

«ՉԻ». Փաստորեն, կարիերային դիվանագետներին, որոնք տարիներ շարունակ աշխատում էին ԱԳՆ համակարգում և առաջընթաց չունեին, շանս տալը և դեսպան նշանակելը դիվանագիտական ծառայությունը մանրադրամ դարձնել է:

Այ, իսկ մտերիմ գործարարներին, նորմալ կրթություն չստացած սպորտսմեններին կամ նախագահի եղբորը դեսպաններ նշանակելը դիվանագիտական ծառայությունը մի չտեսնված բարձունքի հասցնել էր:

Ռուսաստանցի գործարար Սարկիսովին Լոս-Անջելեսում հյուպատոս նշանակելն էր դիվանագիտական ծառայությունը մանրադրամ դարձնել: Հանցագործ աշխարհում հայտնի Ռոբսոնին հյուպատոս դարձնելն էր խայտառակություն հայկական դիվանագիտության համար: Փաստ, որ հեգնում էին անգամ ռուսաստանյան լրատվամիջոցները:

Վրաստանի պես կարևոր երկրում նշանակել դեսպան մեկին, որը հայկական լրատվամիջոցներից էր իմանում, թե ինչ է կատարվում երկրում, որտեղ ինքն առաքելություն է իրականացնում:

Ինչ վերաբերում է Արա Սահակյանին: Եթե նա մի փոքր արժանապատվություն ունենար, ինքը կհրաժարվեր դեսպան աշխատել Ղազախստանում՝ մի երկրում, որի նախագահը իր երկրի ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին մատով էր հրավիրում իր մոտ և վերջինս դեմքի լայն ժպիտով էր կատարում Նազարբաևի հրահանգը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1101 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ