...

Մեծ զորավար է, անպայման ջոկատով պետք է մեկնի առաջնագիծ

Մեծ զորավար է, անպայման ջոկատով պետք է մեկնի առաջնագիծ

«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պահանջ իշխանությանը. հրապարակեք` քանի՞ դատախազ, քննիչ և ֆեյքեր սպասարկող է զորակոչվել բանակ»:

«ՉԻ». Հետաքրքիր է, թե որտեղից է անում իր այս գրառումը Արա Սահակյանը: Արցախո՞ւմ է, առաջանագծո՞ւմ, թե՞ «Հայրենիք» կուսակցության գրասենյակում:

Պետք է, որ արդեն Արցախում լիներ, քանի որ երեկ կուսակցության առաջնորդը՝ Վանեցյանը, խոստանում էր ջոկատ կազմել և մեկնել ճակատ, կարծես մեծ զորավար էր, չէր կարող պարզապես իր կուսակցականների հետ գնալ զինկոմիսարիատ, գրանցվել և իսկապես գնալ պաշտպանել հայրենիքը:

Ֆեյքերի մասին Սահակյանը ճիշտ կանի ընդհանրապես լռի: Եթե այդ կուսակցությունն իր գոյության օրվանից ունի մեկ հաջողություն՝ դա ֆեյքերի աննախադեպ քանակն է: Այդ առումով նրանք առաջատար են ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է քննիչներին ու դատախազներին: Պատերազմը չի ենթադրում, որ հանցագործները դադարեցնեն իրենց գործունեությունը, այդ թվում՝ նրանք, որոնք թաքնվում են քաղաքական թիկնոցի ներքո: Այնպես որ՝ դատախազները Երևանում էլ շատ գործ ունեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1983 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ