...

Սաշիկ Սարգսյանն էլ թող իր «Պազով» մարդ բերի

Սաշիկ Սարգսյանն էլ թող իր «Պազով» մարդ բերի

ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հայրենակիցներ ջան, մեզ անդադար տեղեկություններ են հասնում, որ դավաճանը մարզպետարանների և վարչական շրջանների ղեկավարների միջոցով մարդկանց ստիպում է գալ իր հանրահավաքին: Ասում են, որ ներկա-բացակա են անելու:

Ժողովուրդ ջան, անպայման օգտվեք իրենց տրամադրած ավտոբուսներից ու գազելներից, շնորհակալություն հայտնեք դավաճանի մանկլավիկներին (չնայած դրանց չի հասնում) ու եկեք արժանապատիվ հայրենասերների հավաքին` 18.00, Բաղրամյան պողոտա»:

«ՉԻ». Գրեթե ազդվեցինք: Խեղճ ընդդիմություն, միջոցներ չունի, որ իր համախոհներին  Բաղրամյան պողոտա հասցնի, ստիպված փորձում է օգտվել իշխանության ռեսուրսներից:

Սերժ Սարգսյանի սանիկը գոնե հասկանո՞ւմ է, թե որքան ողորմելի են այս կարգի կոչերը: Ընդդիմության մի քանի լիդերներ ավելի շատ փող ունեն, քան Հայաստանի բյուջեն է, բայց ուզում են օգտվել իշխանության ավտոբուսներից: Սա էություն է, որ որևէ պարագայում հնարավոր չէ փոխել: Օրինակ` Մամիջանյանի շեֆի եղբայրը դոլարային միլիոնատեր էր, բայց նախընտրում էր սեփական թիկնազորին վճարել պետության հաշվին: Խոսքը Սաշիկ Սարգսյանի մասին է: Քննությամբ ապացուցվել է, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները վարորդություն են արել Սարգսյանի ընտանիքի համար:

Տասնյակ թանկարժեք վրաններ տեղադրելու գումար ունեք, տասնյակ լրատվամիջոցներ պահելու, համերգներ կազմակերպելու փող ունեք, մի քանի ավտոբուսի փողն ի՞նչ է, որ չունեք: Թող իշխանության ավտոբուսները դատարկ գան, խայտառակ լինեն: Իհարկե, եթե սովորության համաձայն չեք խաբում:

Ավտոբուսներից մեկի համար էլ կարող եք ընդհանրապես չվճարել՝ Սաշիկ Սարգսյանը թող անձամբ վարի իր «Պազը»:

Իմիջիայլոց, «արժանապատիվ հայրենասերները», եթե մի փոքր արժանապատվություն ունենային, երբեք չէին խոսի հանրահավաքներին մարդ բերելու մասին: 13 տարի առաջ՝ փետրվարի 26-ին, Հանրապետության հրապարակ հազարավոր մարդկանց բերման ենթարկեցին, իսկ ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր «արժանապատիվ հայրենասերների» համար: Մամիջանյանը երիտասարդ է, գուցե չգիտի, կարող է հարցնել քավորից: Նա հաստատ առանց հուզվելու չի կարող պատմել իր հետ տեղի ունեցածը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   683 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ