...

14 տարվա «բարեգործություն»՝ ամենօրյա խստացված ռեժիմով

14 տարվա «բարեգործություն»՝ ամենօրյա խստացված ռեժիմով

ՀՀ Գլխավոր դատախազությունը հակակոռուպցիոն դատարանից պահանջել է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 14 անշարժ գույք, 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն և 5,092 միլիարդ դրամ։

Ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանում նման քայլերը, որպես կանոն, վկայում են ոչ թե իրավապահ մարմինների բուռն գործունեության, այլ քաղաքական իշխանությունների՝ հերթական կամ արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու մասին։ Իսկ եթե զուգահեռաբար վերաբացվում են նաև այնպիսի աղմկահարույց գործեր, ինչպիսիք են, օրինակ, «մարտի 1»-ը և այլն, կարելի է չկասկածել՝ այդ ընտրությունները հեռու չեն։

Ինչ վերաբերում է Սաշիկից 5,092 միլիարդ դրամ բռնագանձելու պահանջին, ապա կարելի էր նաև «այլընտրանքային պատիժ» սահմանել։ Օրինակ՝ ստիպել, որ 5092 անգամ մասնակցի Աննա Հակոբյանի կազմակերպած «հաջողակ գործարար տղամարդկանց բարեգործական ընթրիքին»՝ յուրաքանչյուրը մեկ միլիոն դրամ մուտքավճարով։ Ամենօրյա ռեժիմով դա կազմում է ուղիղ 14 տարի։ Համաձայնվեք՝ այնքան էլ փոքր պատժաժամկետ չէ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   372 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ