...

Պետականամտություն

Պետականամտություն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերի իր էջերում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են ամանորյա նկարահանումների ընթացքում:

«ՉԻ». Յանի, էն կորեացիներն ի՞նչ կատաղեցին: Նախագահը ռազմական դրություն հայտարարեց, զորք մտցրեց, ազատասեր հարավկորեացի ժողովուրդը ոտքի կանգնեց, մի գիշերվա ընթացքում իրավիճակ փոխեց: Նախագահն էլ «զադնի» տվեց:

Իսկ վրացի ընդդիմադիրները արդեն քանի գիշեր է, չեն կարողանում իրավիճակ փոխել: Ինչ տեխնոլոգիա ասես, որ չկիրառեցին, բան չի ստացվում: 

Ու սա այն դեպքում, երբ կորեացի ընդդիմադիրների թիկունքում ոչ ոք կանգնած չէր, իսկ ահա վրացի ընդդիմադիրներին է՛լ Եվրոպա, է՛լ Եվրամիություն, է՛լ ԱՄՆ, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, դուխ են տալիս, զորակցություն հայտնում, էն մերձբալթյան երկրներն ընդհանրապես պատժամիջոցներ են մտցրել Վրաստանի իշխանությունների դեմ: Չի օգնում: Մի բան էն չի:

Կադրերը նայում ես. Կորեայում, Վրաստանում... բա չհպարտանա՞ս, որ մեզ մոտ ուրիշ կադրեր են տարածում: Աննա Հակոբյանը ամեն օր կադր է, որ գցում է իր սոցիալական ցանցեր: Կորեացիներն ու վրացիները թող օրինակ վերցնեն. երկրի համար պայքարելու փոխարեն սելֆի արեք, այստեղ-այնտեղ ֆոտոսեսիաների մասնակցեք, էդ քաղաքական թոհուբոհը թարգեք:   

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   327 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ