...

«Բարեխիղճ գործարարներն» աջակցության ծանուցագրեր են ստացել

«Բարեխիղճ գործարարներն» աջակցության ծանուցագրեր են ստացել

Պարզվում է՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն իսկապես դիմել է գործարարներին և ստորագրել նամակի տակ, որն ավարտվում է հետևյալ բառերով․ «․․․ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն ակնկալում է ձեր աջակցությունը 10 000 000 դրամ նվիրատվության չափով»։

Ենթադրվում է, որ այդ գումարներով «պիտի խթանվի փոքր բիզնեսի գործունեությունը», բայց փաստացի՝ առայժմ խոշոր և միջին բիզնեսն է խթանվում, որովհետև ամեն գործարարից 10 միլիոն դրամ «ակնկալելը», համաձայնվեք, «փոքր բիզնես» չես անվանի։ Եվ ընդհանրապես՝ եթե հստակ նշվում է «ակնկալվելիք աջակցության» գումարը, դա ավելի շատ ոչ թե խնդրանքի է նման, այլ պահանջի։

Այլ հարց է, որ տիկին Հակոբյանի նամակն ակնհայտորեն կիսատ է։ Ամենայն հավանականությամբ՝ վերջին պահին այնուամենայնիվ որոշվել է հանել նախադասության շարունակությունը․ «․․․ հակառակ դեպքում «Իմ քայլը» հիմնադրամը ԱԱԾ-ից և հարկային մարմիններից ակնկալում է ընդգծված հետաքրքրություն ձեր տնտեսական գործունեության նկատմամբ»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   680 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ