- Ալո։
- Լսում եմ։ Ո՞վ ա։
- Նիկոլն ա։ Փաշինյան։
- Վայ պարոն Փաշինյան ջան, ես էլ ասում եմ էս ինչ ծանոթ ձեն ա, էս քանի ժամ ա ձենդ չէի լսել։
- Ո՞նց եք, ո՞նց եք դիմանում։
- Իներցիայով դիմանում ենք, Փաշինյան ջան, քեզի ղուրբան, դու որ չըլնեիր՝ չէինք դիմանա։
- Ես նկատի ունեմ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներին ոնց եք դիմանում։
- Էդ ու՞մ շունն ա, որ չդիմանանք՝ ոչ աշխատավարձ ա պետք, ոչ պետք ա վարկային արձակուրդ, ոչ սնունդ, ոչ...
- Էդ լավ ա, որ տենց պինդ քաղաքացիներ էլ ունենք։
- ... թոշակ էլ պետք չի...
- Լավ ա... Թոշակն արդեն ստացել եք ուրեմն։ Բերել են ձեր տուն, չէ՞։
- Չէ, ես տանը չեմ։
- Բա դուրս գալուց լրացրե՞լ եք «Տեղաշարժման թերթիկը»։
- Դրա կարիքը չկա, Փաշինյան ջան... Բժիշկներն ասեցին մի օր բան ա մնացել, ես էլ ասեցի վերջին անգամ դուրս գամ փողոց։
- Յա՞... Բա ոստիկանները չկանգնացրեցի՞ն ձեզ։
- Կանգնացրեցին, ոնց որ կարգադրել եք։
- Բա ի՞նչ եղան, ո՞ւր են հիմա ոստիկանները։
- Մի հատ փռշտացի՝ փախան...
Զուգահեռ զանգում է Առողջապահության նախարարին։
- Թորոսյան, էդ վիրուսը հեռախոսով չի անցնում, չէ՞։
- Տեսականորեն չի բացառվում, բայց տենց դեպքի հաստատված փաստ դեռ չի գրանցվել, պարոն վարչապետ։
Դիմում է քաղաքացիներին.
- Սիրելի հայրենակիցներ, միշտ այ այսպես դուխով ու աննախադեպ կատակասեր եղեք։ Մենք անպայման դուրս ենք գալու համաշխարհային այս մարտահրավերից՝ համաշխարհային դրամաշրջանառությունից գոնե մեկ տոկոս շահած։