...

Սեքսի երևալու օրակարգով

Սեքսի երևալու օրակարգով

Ֆեյսբուքում որոշ օգտատերեր կիսվել են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ 2014 թվականի օգոստոսի 7-ի գրառմամբ, որտեղ նա հանդես է գալիս ընդդեմ պացիֆիզմի, ավելին՝ ծաղրում է այդ գաղափարը՝ պացիֆիստներին համարելով ձախողակներ։ «․․․ պացիֆիստական ցանկացած շարժում ի սկզբանե ձախողված է: Խաղաղասեր Չեմբեռլենը կատաստրոֆիկ պատերազմ է բերել Անգլիայի գլխին: Անարխիկ համակարգի շրջանակներում խաղաղության միակ երաշխիքը ուժերի բալանսն է, իսկ բալանս պահելու համար պետք է պատրաստվել պատերազմի: Հա ճիշտ է խաղաղասիրության լոզունգները ավելի սեքսի են, բայց ավելի աղետալի»,- սրանից ուղիղ 8 տարի առաջ գրել է ներկայիս Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Մի կողմ թողնենք հարցը, որ մարդը 180 աստիճանով փոխել է իր կարծիքը, ավելին՝ այն գաղափարը, որը ծաղրել է, հիմա ստիպված է «աշխատել» դրա վրա։ Ինչ վերաբերում է գաղափարի՝ սեքսի լինելուն, ապա այս իմաստով անհայտ է՝ Արման Գրիգորյանի՝ սեքսի լինելու մասին պատկերացումներն այսօր արդեն փոխվե՞լ են, թե՞ ոչ։ Գուցե տղան այս տարիքում սեքսի երևալու խնդիր ունի, դրա համար էլ օրը 24 ժամ խաղաղասիրության լոզունգներով է ներկայանում։ Եթե այդպես է, ապա Գրիգորյանի և ընկերների՝ սեքսի երևալու մղումները իսկապես աղետալի են պետության համար։ 

Հ․Գ․ Արման Գրիգորյանի ու նրա քաղաքական թիմի համար խաղաղության բովանդակությունը իրականում անհաս մի գաղափար է։ Երեկ այդպես է եղել, այսօր այդպես է, ու ապագայում էլ խաղաղության մասին լոզունգը ծառայելու է բացառապես սեփական քաղաքական շահը սպասարկելու ենթատեքստում։ 

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   838 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ