...

Հիմա էլ Հայաստանը վաղը Ղազախստան է դառնալու և վերջ

Հիմա էլ Հայաստանը վաղը Ղազախստան է դառնալու և վերջ

«Մենք ոչ թե նեղացած երիտասարդի պես պետք է ասենք՝ դուք չեք արել, մենք էլ չենք անի, այլ մենք պատասխանատվություն ենք վերցրել, պատմության մեջ երևի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել ենք, ցույց ենք տվել, թե ինչպես պետք է աշխատի: Հույս ունենք, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն»,- հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Մենք էլ չէինք հասկանում, թե ինչու Հայաստանը ափալ-թափալ մտավ այս գործընթացի մեջ։ Բանից պարզվում է՝ ՀՀ իշխանությունները հեռահար ռազմավարության շրջանակներում են արագ գործել՝  «ՀԱՊԿ մեխանիզմներ են աշխատեցրել», որ հետագայում հանկարծ ընդվզումներ սկսեն գործող իշխանության դեմ, ՀԱՊԿ-ն անմիջապես զորք ուղարկի Հայաստան։ Ոչ մի քաղաքական նկատառում, զուտ անձնական հաշվարկ՝ ես ձեզ, հետո էլ դուք ինձ սկզբունքով։ Ի դեպ՝ ՀԱՊԿ-ի միջամտությունից անկախ, ղազախական լրատվամիջոցները հայտնել են, որ Ղազախստանում «ազգի հայր» տիտղոսին արժանացած Նուրսուլթան Նազարբաևն ու նրա ընտանիքը, մասնավորապես դուստրերը, փախել են երկրից։ Այնպես որ հեչ տեղին չեն Հայաստանի Անվտանգության քարտուղարի՝ թեկուզ հեռահար զուգահեռները։ Երբ միտքը դառնում է խոսք, այն գործողության մեջ է դրվում տիեզերքի ուժով։

Գոհար Վեզիրյան 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3030 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ