...

Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի տարբերությունը՝ մեկ օրում

Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի տարբերությունը՝ մեկ օրում

Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ դատարան միջնորդություն է ներկայացրել՝ այսօր կայանալիք նիստը հետաձգելու խնդրանքով:

«Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ այսօր միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով»,- ասված է գրառման մեջ:

Նույն օրը «Հայելի» ակումբում ասուլիս է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, որը մասնավորապես նշել է, թե նոր միջնորդություն են ներկայացրել այն մասին, որ վարչապետների երաշխավորությամբ Ռ․ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունն այլ դատավոր քննի, սակայն իրենց այդ միջնորդությունը մերժվել է։

«ՉԻ». Զգո՞ւմ եք տարբերությունը: Սերժ Սարգսյանի փաստաբանները հաշվի են առել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու հենց իրենք էլ միջնորդություն են ներկայացրել դատարանին, որպեսզի դատական նիստը հետաձգվի:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները՝ թքած ունենալով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վրա, ԱՍՈՒԼԻՍ են հրավիրում, այն էլ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ փոխկապակցված անձի ակումբում, ու բազմաթիվ քոչարյանական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ ասուլիսին 40 րոպե խոսում են Ռ. Քոչարյանին ազատ արձակելու հետ կապված միջնորդությունների, դրանց ընթացքի մասին: 40 րոպե:

Մեզ թվում է, այստեղ մեկնաբանելու կարիք առանձնապես չկա: Ինչպես էլ վերաբերվենք Սերժ Սարգսյանին ու նրա փաստաբաններին, բայց այս իրավիճակում մարդիկ քաղաքացիական գիտակցություն են դրսևորել, մարդկայնորեն են մոտեցել խնդրին: Տվյալ դեպքում դրվատանքի արժանի կեցվածք:

Իսկ Քոչարյանի փաստաբանները տժժում են. ասուլիս են հրավիրում. ի՜նչ կարանտին, ի՜նչ համաճարակ, բա դրա ժամանա՞կն է: Փող են աշխատում, քանի կարողանում են: Սրանց ոնց որ կաթի սեպարատորով հատուկ զտած լինեն: Կարող էին, չէ՞, օնլայն ասուլիս տալ, պահպանել կարանտինի կանոնները: Գոնե դա: Բայց դե, ո՞ւմ ենք ինչ ասում:  

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ