...

Քոչարյանի ջեբը կորոնավիրուս են գցել

Քոչարյանի ջեբը կորոնավիրուս են գցել

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով  Ռ. Քոչարյանի առողջական վիճակին, նշել է, որ նրա վիճակը չի կարող նորմալ անվանել` հաշվի առնելով, որ պաշտպանյալը գտնվում է հիվանդանոցում: «Դեռ ստացիոնար բուժման ցուցումներ կան: Էթիկական նկատառումներով մանրամասնել չեմ կարող: Բայց ես շատ լուրջ հարց ունեմ, որի պատասխանը կփորձեմ գտնել. ինչպե՞ս է միանգամայն առողջ մարդը հանկարծ սկսել առողջական խնդիրներ ունենալ: Ես հարցեր ունեմ և կփնտրեմ այս հարցերի պատասխանները»:

«ՉԻ». Բայց սրանք վերջն են: Քոչարյանի փաստաբաններն օրը մի հիվանդություն են մոգոնում իրենց պաշտպանյալի համար, որպեսզի դատավարությունները ձգձգեն, մինչև տեսնեն՝ ինչ է լինում, հիմա էլ խոստովանում են, որ Քոչարյանը միանգամայն առողջ է եղել, ուղղակի ինչ-որ սև ուժեր նրան հիվանդացնում են:

Փայլուն մարտավարություն է: Ուզում են, ասում են՝ Քոչարյանը հիվանդ է, պետք է լինում, առողջ են համարում: Հիմա էլ՝ թե Քոչարյանը պատահաբար չի հիվանդանում: Երևի ջեբը կորոնավիրուս են գցել:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2274 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ