...

Դուք և ձեր տանեցիները հաստատ ծայրահեղ լավ եք վերաբերվում

Դուք և ձեր տանեցիները հաստատ ծայրահեղ լավ եք վերաբերվում

Հայկ Ալումյանը արտահայտվել է իր պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ. «Քիչ մարդ կա, որ անտարբեր է պարոն Քոչարյանի նկատմամբ․ կա՛մ ծայրահեղ լավ են վերաբերվում, կա՛մ ծայրահեղ վատ. հանրության մեջ հիմնականում այս երկու մոտեցումներն են»:

«ՉԻ». Ալումյան ջան, չեք հավատա, բայց այդպես է՝ նախկին նախագահների հանդեպ անտարբեր չեն լինում: Դա միայն Քոչարյանին չի վերաբերում, այդպես է նաև Հայաստանից դուրս: Դա այդպես է անգամ անկախ այն հանգամանքից, թե նախագահ աշխատածը ինչ ճանապարհով է տիրացել նախագահի աթոռին:

Ինչ վերաբերում է ծայրահեղ լավ վերաբերվելուն: Սա նույն շարքից է, ինչ իշխանությունը ասում է, թե հանրության լայն շրջանակներում չկա արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ: Գնացել, իրենք իրենցից հարցում են արել և եկել այդպիսի եզրահանգման:

Հիմա՝ Ալումյանի ծայրահեղ լավ վերաբերվելու մասին: Իհարկե, Ալումյանը, նրա փաստաբանական գրասենյակի աշխատակիցները, ընտանիքի անդամները, դատարանի դիմաց հավաքվող մի քանի տասնյակ մարդիկ ծայրահեղ լավ են վերաբերվում Քոչարյանին: Այս դժվար պայմաններում արդեն 2.5 տարի է, ինչ ապահովել է կայուն բարձր աշխատավարձով աշխատանքով: Ով լինի՝ ծայրահեղ լավ չվերաբերվի:

Իսկ եթե Ալումյանը իսկապես ցանկանում է իմանալ, թե հանրությունը ինչպես է վերաբերվում Քոչարյանին, կարող է դերվիշի շորեր հագնել և մտնել ժողովրդի մեջ: Հաստատ մյուս օրը կպահանջի աշխատավարձի բարձրացում՝ հաշվի առնելով, թե ում է պաշտպանում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   965 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ