...

Քոչարյանը պետք է մնա կալանավորված, նա խոցելի խմբում է

Քոչարյանը պետք է մնա կալանավորված, նա խոցելի խմբում է

«Օր առաջ դատարանը պարոն Քոչարյանին պետք է ազատ արձակի։ Ակնհայտ է՝ պարոն Քոչարյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա այս պահին, հայտնի մարդու ցանկություններից ելնելով են կալանավորել»,- ասում է փաստաբան Հայկ Ալումյանը։

«ՉԻ». Աշխարհը աշխարհով, Ալումյանն իր Քոչարյանով: Հիվանդանոցում (չար լեզուներն ասում են իր սեփականությունը հանդիսացող) լեն ու բոլ պառկած է՝ ինչից են դժգոհում: Ինչ իմանաս՝ վարակը որքան կտարածվի, իսկ Քոչարյանն արդեն իր համար տեղ է ապահովագրել: Այնպես որ՝ Ալումյանը թող սկզբից Քոչարյանից հետաքրքրվի՝ ուզում է դուրս գրվի, թե ոչ: Բացի դրանից, Քոչարյանը արդեն 66 տարեկան է, գտնվում է խոցելի խմբում, այնպես որ հանուն սեփական հոնորարի, թող Ալումյանը չվտանգի Քոչարյանի առողջությունը: Նա հայ հասարակությանը պետք է ողջ-առողջ:

Երկու ամսվա կալանքի ժամկետը սպառված չէ: Ալումյանի բողոքը լրիվ անտեղի է: Իսկ հանուն Խոսրովի, Իդիոտի և Ժիլետի միջնորդության, դատավոր Դանիբեկյանը չպետք է հետաձգեր վիրահատությունը և կքններ նրանց միջնորդությունը: Երբ Քոչարյանը վիրահատվում էր, դատարանը հետաձգում էր նիստերը, նույնը պետք է հիմա լինի դատավորի դեպքում: Մի ամբողջ ազգ սպասում էր, հիմա էլ թող Ալումյանենք սպասեն: 

Ինչ վերաբերում է հայտնի մարդու ցանկություններին: Անգամ Քոչարյանն է խոստովանել, որ ազգի մեծամասնությունը ցանկանում է իրեն տեսնել ճաղերի հետևում: Բայց քանի որ նրա փաստաբանները տարված են միայն հոնորարներով, չեն դիտել նրա հայտնի հարցազրույցը, ուստի շարունակում են պնդել, թե դա միայն Փաշինյանի ցանկությունն է: Իրականում դա Փաշինյանի և ևս մի քանի միլիոն հայերի ցանկությունն է:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2248 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ