...

Ալումյանը դեռ շուռ է գալու Քոչարյանի դեմ

Ալումյանը դեռ շուռ է գալու Քոչարյանի դեմ

«Սիվիլնեթը» հայտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը ինը տարի չի ներկայացրել իր գույքի, եկամուտների, ունեցվածքի հայտարարագրերը։ Իսկ այժմ էլ փաստաբանը հայտարարում է, թե «երկիրը տանում են դեպի սորոսիզացիա», սակայն պարզվում է, որ նա մի քանի անգամ դրամաշնորհ է ստացել Բաց հասարակության հիմնադրամից, ինչպես նաև 11 տարի համագործակցել է հիմնադրամի հետ՝ քրեական արդարադատության ծրագրի շրջանակներում։ 

«ՉԻ». Տեսնո՞ւմ եք՝ ինչ լավ բան է Քոչարյանի փաստաբան լինելը: Երևի այսօր Հայաստանում ամենայուղաբեր գործն է: Ինչքան ուզում ես, կլպի մեղադրյալին, մեկ է, հայտարարագիր չես ներկայացնում, ոչ ոք չի իմանա՝ ինչ թվեր ես ստանում, իսկ մեր կարծիքով, խոսքը բավական լուրջ քանակի զրոների մասին է:

Բայց մի բան է մեզ հուսադրում. Ալումյանն այն մարդն է, որը երկար տարիներ կլպել է Սորոսի հիմնադրամին, հետո մոդան փոխվել է, դարձել է հակասորոսական և անդուլ պայքար է մղում սորոսիզացիայի դեմ: 

Դա նշանակում է, որ մի գեղեցիկ օր Ալումյանը նույնկերպ նաև նորից շուռ կգա իր ներկայիս ստնտուի դեմ ու կպայքարի Հայաստանում ավազակապետությունը չվերականգնելու և ալբանիզացիայի դեմ: Խասյաթի համաձայն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3361 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ