...

Քանի՞ հոգի է տուժել Քոչարյանից

Քանի՞ հոգի է տուժել Քոչարյանից

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր մարտի 1-ի գործով դատական նիստում հայտարարել է. «Բացարձակապես անհասկանալի են այն չափանիշները, որոնցով քննչական մարմինը ղեկավարվում է տուժողներին «ընտրելիս»:

«ՉԻ». Հա էլի, մարդը ճիշտ բան է ասում: Իրենց համար իսկապես անհասկանալի է, թե ովքեր են տուժել Քոչարյանի գործողություններից:

Մենք կբացատրենք, դա հեշտ է: Ուրեմն, Հայաստանում, ընդունենք, 3 միլիոն բնակչություն կա: Հանում ենք Քոչարյանի կլանը, դա մի 50 հոգի կլինի՝ ազգուտակով, տոհմով և այլն: Հանում ենք Սերժ Սարգսյանի կլանը: Մի 50 էլ դա կլինի: Հանում ենք նրանց փաստաբաններին՝ էլի 50 հոգի:

Ռաբիզ մշակույթի մի 100 ներկայացուցիչ կա, դրանց էլ հանեցինք: Համարենք, որ 1000 հոգի աշխատում են քոչարյանական-միշիկական քարոզչամեքենաներում: Մի 1000 հոգի էլ՝ կրիմինալ, ավազակ, օլիգարխ, նախկին բարձրաստիճան պաշտոնյա... դա էլ գնաց:

Դատաիրավական համակարգում մի 100 հոգու էլ սպիսատ արեցինք: Մի 500 հոգի էլ, համարենք, որ քոչարյանական կա, մի 500 հոգի էլ՝ սերժական: 50-ական հոգի էլ հանում ենք «Հայրենիքից», ՀՅԴ-ից, «Վերնատնից» ու ԲՀԿ-ից, ընդհանուր՝ 200 հոգի: 

Հիմա այս բոլորի հանրագումարը ստացվեց 3500 հոգի: 3 միլիոնից հանում ենք այդ 3500-ը, ստացվում է 2 996 500: Ուրեմն, այդքան մարդ է տուժել քոչարյանական վարչախմբի տարիներին:

Թեորեմն ապացուցված է:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2275 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ