...

Սերժ Սարգսյանը մաշել էր կրակելու ռեսուրսը

Սերժ Սարգսյանը մաշել էր կրակելու ռեսուրսը

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Լուկաշենկոն՝ խոսելով Բելոռուսում տեղի ունեցող հետընտրական բալագանից, ըստ էության, անուղակի կերպով բացահայտեց նաև 2008 (չհաջողված) և 2018թթ. հայկական իշխանափոխության (որոշների կարծիքով՝ «հեղափոխության») իրողությունները։ Տեխնոլոգիական նմանությունները չափից դուրս շատ են։

Կարծում եմ, որ պատմաբաններն ապագայում բացահայտվող փաստերի ճնշման ներքո, գալու են այն եզրակացության, որ 2018թ. ապրիլին, Հայաստանի հանդեպ տեղի է ունեցել արտաքին քաղաքական դիվերսիա։ Այն՝ ինչը դեռևս չի հաջողվել իրականացնել Բելոռուսում»։

«ՉԻ». Պաշտոնները կորցրած երիտասարդները չեն համակերպվում, էլի, իրականության հետ: Պատրաստ են բոլորին մեղադրել՝ Սորոսին, մասոններին, իլյումինատներին և անգամ «MeToo» կանանց շարժմանը, միայն թե չխոստովանեն, թե ինչու էր ժողովուրդն ընդվզում 2008 և 2018 թթ., և ինչու է հիմա փողոց դուրս եկել բելառուսական հասարակությունը:

Իսկ պատճառը չափազանց բանալ է: Լուկաշենկոն, ինչպես նաև Զաքարյանի շեֆ Սարգսյանը, պատրաստ է ամեն գնով պահել իշխանությունը, քանի որ դա հնարավորություն է տալիս անսահմանափակ հարստանալու և պատասխանատվության չենթարկվելու հանցագործությունների համար:

2008-ի չհաջողվեց, և անաչառ պատմաբանները (ոչ Էդիկ Մինասյանը) հետագայում կբացահայտեն դրանց իրական պատճառները: 2018 թվականին հաջողվեց, որովհետև Սերժ Սարգսյանը մաշել էր կրակելու ռեսուրսը, ինքը վստահ չէր, որ հրաման տալուց հետո այն կիրագործվի: Հակառակ պարագայում 2008 թվականին վարչապետի պաշտոնում և «ընտրված» նախագահի կարգավիճակում մի կես բերան կարտահայտվեր ժողովրդի վրա կրակելու իր դիրքորոշման մասին:

Իհարկե, հատկապես երիտասարդ հանրապետականները մտերմիկ զրույցներում մեղադրում են Սարգսյանին անվճռականության համար, նշում են, որ եթե լիներ Քոչարյանը, իրենք դեռ  իրենց տաքուկ աշխատասենյակներում կլինեին: Բայց դա ընդամենը պատմական իրավիճակը չհասկանալու և վերլուծել չկարողանալու արդյունք է: Սերժ Սարգսյանը 2018 թվականին փրկեց թե՛ իրեն, թե՛ զաքարյաններին, որովհետև կրակելու դեպքում հայտնվելու էին անհամեմատ ավելի վատ վիճակում, քան գտնվում են այսօր:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1193 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ