...

Հերոս ունենք, աշխարհը չունի

Հերոս ունենք, աշխարհը չունի

ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ Սերժ Սարգսյանի վերաբերյալ արտահայտություններին՝ ասելով. «Եթե ինչպես դու ես ասում, Սերժ Սարգսյանը կարողացել է միջազգային բարդ հարաբերություններում այնպես անել, որ «մեկ գիշերվա մեջ» ԵԱՏՄ մտնենք ու նաև ԵՄ հետ ՀԳԸՀ (հուսով եմ՝ գիտես՝ ինչ հապավում է) ունենանք, ապա ձեզ մնում է միայն դասեր քաղել երկրի համար մտածող իսկական պետական-քաղաքական գործչից»:

«ՉԻ». Տեղ հասանք: Պարզվում է, մի գիշերվա մեջ ԵՄ-ի հետ համաձայնագրի փոխարեն ԵԱՏՄ-ին անդամագրելու ղազագիրը հերոսություն և իսկական պետական-քաղաքական գործչի քայլ է:

Այդպես կարելի է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների ցանկացած բացասական երևույթ կամ ձախողում այնպես շուռ տալ, որ մի բան էլ հերոսական համարվեն:

Ապրիլյան պատերազմում մեր մարդկային և տարածքային կորուստները՝ ըստ Արտակ Զաքարյանի, պետք է համարել Սերժ Սարգսյանի պետական մտածողության արգասիք, հերոսություն: Կարող էինք, չէ՞, 100 զինվորի տեղը 1000 զինվոր կորցնել, 800 հեկտար տարածքի փոխարեն՝ 8000 հեկտար, բայց այդպիսի բան չի եղել:

Արտագա՞ղթ է եղել. 250 հազ. մարդ հեռացել է Հայաստանից, բայց կարող էր չէ՞, մի միլիոն մարդ արտագաղթել: Իսկ չեն արտագաղթել Սերժ Ազատիչի իմաստուն քաղաքականության շնորհիվ: 

Ավելի քան 250 քաղբանտարկյա՞լ. չլիներ Սերժ Սարգսյանը, 2500-ը կունենայինք:

Չէ, ոնց գցում-բռնում ենք, էժան ենք պրծել, և այդ ամենը՝ շնորհիվ Սերժ Սարգսյանի:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1565 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ