«Ես հասկանում եմ, որ այս ամբողջ գործընթացի միակ թիրախը ես եմ։ Սա ուղերձ է գնալ Նիկոլի հետ գործակցության և դուրս գալ խաղից։ Ու քանի որ ինքս չեմ վախենում, պետք է վախենամ ընկերներիս համար։ Բայց սրանք իսկապես ինձ լավ չեն ճանաչում։ Ես գալու եմ բոլորիդ հետևից ու դուք հատ առ հատ պատասխան եք տալու՝ երեկվա, այսօրվա ու վաղվա համար»։
Սա հատված էր Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառումից, որտեղ նա անդրադառնում է Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի ձերբակալություններին:
«ՉԻ». Փեսա Միշիկը լրիվ Լենինն է: Մինչ ցարական «ախրանկեն» հետապնդում էր իրական հեղափոխականներին, ինքը Շվեյցարիայից նամակներ և կոչեր էր հնչեցնում, որ պետք է ավելի համառորեն պայքարել և չխնայել կյանքը հանուն հեղափոխության:
Անընդհատ պետք է տալ այս հարցը. ախր ինչո՞ւ չեք գալիս և անձամբ գլխավորում հանուն հայրենիքի պաշտպանության սրբազան պայքարը: Շատ-շատ օդանավակայանում մի քանի ժամով ձերբակալեն, հետո բաց թողնեն: Մի քանի ժամն ի՞նչ է, որ չեք ուզում նեղություն քաշել հանուն հայրենիքի:
Մի տեսակ ամոթ է, Անժելա Էլիբեկովան և Կարինե Մելոյանը չեն վախենում և Երևանում են պայքարում հակահայ ռեժիմի դեմ, իսկ դուք՝ Սոչիի հյուրանոցների շքեղ համարներից:
Ինչ վերաբերում է հատկապես երեկվա համար պատասխանատվությանը, ապա այս առումով լիովին համամիտ ենք արտակարգ և լիազոր նախկին դեսպանի հետ: Պետք է պատասխան տալ, թե ոմանք ինչպես դարձան մեդիամագնատ և ապականեցին լրատվական դաշտը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: