«Չգիտեմ, կորոնավիրուսի «զրոյական պացինետին» երբևէ կգտնեն թե չէ, բայց Հայաստանում ստեղծված իրավիճակի «զրոյական պացիենտի» անունը հայտնի է՝ Նիկոլ Փաշինյան»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը:
«ՉԻ». Ինչ է ստացվում Աշոտյանի ասածից: Հայաստանը մի հիանալի, բռնությունից զուրկ երկիր էր և եկավ Նիկոլ Փաշինյանը, ու ամեն ինչ փչացավ: Մինչդեռ իրականությունը լրիվ հակառակն է:
Հայաստանը մի երկիր էր, որտեղ գնդակահարում էին ցուցարարներին ու քաղաքական հակառակորդներին: Հայաստանը մի երկիր էր, որտեղ ներկայիս մեկ Սասունի փոխարեն կային բազում մանվելներ, սեյրաններ, թոխմախներ, շմայսեր ու նեմեցներ և բազմաթիվ նրանց չինական նմանակներ:
Զրոյական պացիենտը Աշոտյանի քաղաքական հայրն է և նրա զինակից Քոչարյանը, որ հոկտեմբերի 27-ի միջոցով ամրապնդեցին իրենց իշխանությունը, իսկ Մարտի 1-ով կանխեցին իշխանությունը կորցնելը:
Եվ քանի որ պատասխանատվությունից խուսափելու այլ տարբերակ չունեն, գործի են դրել իրենց զինանոցի միակ զենքը՝ բռնությունը: Եվ ամենևին պարտադիր չէ, որ դա անեն իրենց ձեռքերով: Մի քանի օր առաջ մայր հայհոյեցին, իսկ այսօր սադրեցին մեկին, ում՝ իշխանության նկատմամբ լոյալությունը արդեն վաղուց կասկածներ է հարուցում:
Եվ այո, այս իշխանության ձեռքբերումն է, որ Աշոտյանին չեն ծեծում դալաններում, ինչպես իրենք էին վարվում իրենց քաղաքական հակառակորդների հետ: