...

Շարմազանովի դարակազմիկ «գյուտը»

Շարմազանովի դարակազմիկ «գյուտը»

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որ «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է»,- ասել է.

«Պարոն Փաշինյան, Խորհրդային Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղը անկախացել է դեռ 1988թ-ին: Իսկ 1988թ. հուլիսի 12-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստը որոշեց դուրս գալ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել Արցախի հայկական ինքնավար հանրապետություն: Ի գիտություն Փաշինյանի` նշեմ, որ Արցախի դուրս գալը Խորհրդային Ադրբեջանից տեղի է ունեցել ոչ թե 1991թ. սեպտեմբերի 2-ին, այլ` 1988թ-ին: Հապճեպ ստատուսներ գրելու փոխարեն` պետության վարչապետին չէր խանգարի սովորել սեփական ժողովրդի պատմությունը: Իսկ այսօր`1991թ. սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրն է»:

ՉԻ. Շատ ծիծաղելի վիճակում է հայտնվել Է. Շարմազանովը: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է, Շարմազանովը արձագանքում է՝ չէ, սխալ ես, բան չես հասկանում, ու վերջում ասում՝ այսօր Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրն է: Այսինքն, նույն բանն է ասում, ինչ Փաշինյանը: 

Հասկացանք՝ պետք է ինչ-որ կեղտ գտնել, տարածել, բայց ոչ հիմար վիճակի մեջ հայտնվելու գնով: Իբր սեփական գիտելիքները ցուցադրելով՝ իրականում Շարմազանովը ցույց է տալիս, որ դեռ լավ չի սովորել սեփական ժողովրդի պատմությունը:

Իսկ ընդհանրապես, այդքան Արցախի հարցով մտահոգված լինելու դեպքում, Շարմազանովը գոնե մի կես բերան կանդրադառնար Ռ. Քոչարյանի փաստաբանի այն հայտարարությանը, որ ազատագրված տարածքները Արցախի մաս չեն կազմում: Կարծես բերանը ջուր էր առել: Բառերից կախվելը նրա մոտ ավելի լավ է ստացվում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   7931 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ