...

Շարունակիր բամբասել և լացել

Շարունակիր բամբասել և լացել

Ըստ Աշոտյանի՝ Սվիտալսկին ԵՄ վատագույն դեսպանն էր Հայաստանում և նրանից ավել բան սպասել հնարավոր չէր:

«ՉԻ». Ամբողջովին հասկանալի է Աշոտյանի՝ Սվիտալսկու մասին բամբասանքի պատճառը: Սվիտալսկու օրոք ինքը զրկվեց կերակրատաշտից, նաև նրա պատճառով է, որ այսօր Աշոտյանը չի կարողանում եվրոպաներում «վոյաժներ» կատարել և ներկայանալ իբրև բարձրաստիճան պաշտոնատար անձ:

Մեկը հարցնի՝ տղա ջան, Սվիտալսկին 2015 թվականից դեսպան էր Հայաստանում, եթե դժգոհություն ունեիք, գոնե մի անգամ կես բերան բարձրաձայնեիք: Արտահայտեիք ձեր դժգոհությունը և ոչ թե հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով շողոքորթեիք նրան:

Այո, նաև Սվիտալսկու սկզբունքային դիվանագիտական առաքելության արդյունքում հնարավոր դարձավ հայկական հեղափոխությունը, քանի որ ի տարբերություն մի շարք այլ դիվանագետների՝ իրեն չպահեց եվրայոնջայի նման, կեղծ տեղեկություններ չուղարկեց Բրյուսել և եվրոպացի պաշտոնյաները հայկական իրականության մասին աղճատված տեղեկություններ չստացան:

Սվիտալսկուց դժգոհելու պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը չկարողացավ նրան էլ գնել, ինչպես դա տեղի էր ունենում շատ դիվանագետների դեպքում, և Բրյուսելում շատ ճշգրիտ պատկեր էին ստանում հայկական ժողովրդավարության ու քաղաքական ուժերի իրական դիրքավորման մասին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   831 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ