...

Շատ անխիղճ խիղճ դուրս եկավ

Շատ անխիղճ խիղճ դուրս եկավ

«Իմ խիղճը թելադրում է չհամակերպվել այն իրավիճակին, որը գոյություն ունի»,- խորհրդարանում փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ հայտարարել է Իշխան Սաղաթելյանը:

«ՉԻ». Շատ հետաքրքիր խիղճ ունի Սաղաթելյանը: Երբ 18 տարեկանները կենաց-մահու պատերազմ էին մղում թշնամու դեմ, ինքը մասնակցում էր Նիկոլի քննարկումներին՝ կոչ անելով շարունակել պայքարը՝ լավ հասկանալով, որ հետևանքը լինելու է մեծ պարտությունը:

Այդ հետաքրքիր խիղճը չմերժեց անպտուղ քննարկումները, ու այդ նույն խիղճը Իշխանին չուղարկեց ռազմաճակատ: Դա մի խիղճ է, որը վտանգի դեպքում անցնում է ջրի հատակը, մինչև անցնի վտանգը: Տեսնես՝ խիղճը գիշերները չի՞ այցելում նորանշանակ փոխնախագահին ու չի՞ հարցնում, թե ինչու էիր արկածախնդրին մղում էլ ավելի մեծ արկածախնդրության:

Այդ խիղճը չթելադրեց չփախչել ոստիկաններից ու ծաղրուծանակի չվերածել ընդդիմության պայքարը: Այդ խիղճը չհասկացավ, որ եթե մի երեք ժամով բերման ենթարկեին, Դաշնակցության դե յուրե ղեկավարը այդքան խեղճուկրակ չէր ներկայանա հասարակությանը:

Բոլոր դեպքերում Սաղաթելյանը թող մեծ հույսեր չկապի այդ խղճի հետ, որը ակնհայտ վատ խորհուրդներ է տալիս երիտասարդ դաշնակցականին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1351 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ