Արթուր Վանեցյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․
«Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում: Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է:
Մի´ արա, պարզապես մի´ արա»:
«ՉԻ». Լավ, այս սկսնակ քաղաքական գործչի կողքը չկա մեկը, որ խորհուրդ տա՝ դու վարչապետի ֆեյսբուքյան էջի մշտական մեկնաբանողը չես, պարտադիր չէ նրա ամեն գրառումից հետո մի զարմանահրաշ մեկնաբանություն թողնես:
Իսկ գուցե պատասխանես քո նոր թիմակիցների մեղադրանքներին, որ Մանվել Գրիգորյանին ձերբակալելիս փնթի ու անտաղանդ ֆոտոսեսիա՞ ես կազմակերպել: Չէ՞ որ նրանք քեզ մեղադրում են, որ տուշոնկաները այլ տեղից բերել ու տեղադրել ես Գրիգորյանի պահեստում, որպեսզի ֆոտոսեսիա անես:
Իսկ գուցե հիշես, թե որքան զավեշտալի էր, երբ արտասահմանում լայն ժպիտով ու բութ մատը պարզած լուսանկարվում էիր մեկի հետ, ում նկատմամբ իբր քո ղեկավարած գերատեսչությունը քրեական գործ էր հարուցել:
Չկա՞ր մեկը, որ քեզ հուշեր՝ քաղաքական հայտ Հայաստանում չեն ներկայացնում՝ լուսանկարվելով Քադիրովի հետ:
Շատ չէ, «ԳՍՄ»-ում աշխատող պրապորչիկի մակարդակի պատիվ ունեցիր, անպայման չի մինչև վարդապետի խազը քշես: