Լրատվամիջոցներից մեկը լուր է հրապարակել, որ Նիկոլ Փաշինյանը իրեն շրջապատող կանանց հետ կապված լուրջ խնդիրներ ունի։
«Տիկին Մակունցը նրբորեն ակնարկել է Նիկոլ Փաշինյանին իր ցանկությունների ու նրա կնոջն առնչվող մեծ քանակի կոմպրոմատների մասին»,- նշված է այդ լուրում:
«ՉԻ». Իսկ գիտե՞ք, թե որն է այդ լուրի աղբյուրը: Իզուր մի տանջվեք, մեկ է՝ չեք իմանա: Լուրի աղբյուրը Togarma տելեգրամ ալիքն է:
Էս տելեգրամյան ալիքները շատ ամենազոր են: Ամեն ինչ գիտեն, բոլորի մասին: Նույնիսկ գիտեն, թե Լիլիթ Մակունցը ինչպես է ակնարկում՝ նրբորեն: Այսինքն՝ մարդկանց զգացողությունները, դեմքի արտահայտություններն էլ են իմանում: Ոչինչ թաքցնել չես կարող:
Ու այս լուր կոչվածը տարածող լրատվամիջոցները համարվում են լուրջ, կայացած, նրանք ամեն օր խոսում են խոսքի ազատության, ԶԼՄ-ների անկախության մասին: Սրանց բյուջեները ամսական մի քանի տասնյակ հազար դոլար են, բայց նույնիսկ այդ փողով չեն կարողանում մի բան արտադրել, հույսը դնում են սնկի պես աճող տելեգրամյան ալիքների վրա: Շուստրի են, էլի:
Մեզ թվում է, որ եթե իշխանավորներից մեկը գնա տուալետ, հավաստի աղբյուրախառն կգրեն, թե այնտեղից ինչ կարգի ձայներ ու տնքոցներ են լսվում:
Ասում ենք՝ չբռնե՞նք, մենք էլ կատաղենք, մի տելեգրամյան ալիք բացենք: Մենակ մի պրոբլեմ կա. չգիտենք, թե ինչ անուն դնենք, բոլոր անունները զբաղված են:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: