...

Շատ մազալու հանրապետականները

Շատ մազալու հանրապետականները

ՀՀԿ-ն հայտարարել է, որ այսուհետ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում գործելու է հանրային ընդունարան, ուր քաղաքացիները կարող են դիմել իրենց խնդիրներով ու մտահոգող հարցերով և նրանց կտրամադրվի անհրաժեշտ ոլորտային խորհրդատվություն։ ՀՀԿ գրասենյակը նաև տեղեկացրել է, որ ընդունարանը հետամուտ կլինի քաղաքացիների կողմից ներկայացված խնդիրների բարձրաձայնմանը և դրանց հետևողական լուծմանը։

Շատ մազալու մարդիկ են էս հանրապետականները։ Քաղաքացիները հազիվ պրծել են իրենցից, ՀՀԿ-ի իշխանությունից ու ընդհանրապես ՀՀԿ-ականների հետ գործ ունենալուց, իսկ վերջիններս կարծես ծաղրելով մարդկանց՝ նրանց առաջարկում են իրենց հանրային ծառայությունը։

Քաղաքացիներին ծառայող էիք, ծառայեիք այն ժամանակ, երբ դրա բոլոր լծակներն ու լիարժեք հնարավորություններն ունեիք, այն էլ՝ պետական մակարդակով ու լայն լիազորություններով։

Ոչուբարով 20 տարի եղել եք իշխանություն, 10 տարի կիսով չափ՝ որպես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարան ու նրա բացարձակ իշխանությանը սպասարկող ուժ, 10 տարի ամբողջությամբ՝ ձեր «իմաստուն» ու «անփոխարինելի» առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ 

Այդ 20 տարիների ընթացքում քաղաքացիները ոչ մի խեր չտեսան ո՛չ ձեր իշխանությունից, ո՛չ էլ ծառայություններից։ Ընդհակառակը, այնքան ատեցին ու զզվեցին ձեզանից, որ շատերը լքեցին երկիրը, շատերն էլ ամեն առիթի դեպքում ոտքի էին կանգնում՝ ձեզանից ու ձեր իշխանությունից պրծնելու համար, որը հաջողվեց միայն 2018 թվականի գարնանը։ 

Ձեզանից պրծնելը Հայաստանի քաղաքացիների ու հայ ժողովրդի գերակշռող մեծամասնության համար տոնախմբության էր վերածվել։ Այնքան որ կուշտ էին ձեզանից։

Հիմա անամոթաբար ձեր ծառայությունն եք առաջարկում այդ նույն ժողովրդին։

Իհարկե, չենք բացառում, որ կլինեն դիմողներ՝ հանցագործութան մեջ մեղադրվող նորօրյա «քաղհալածյալներ», ձեզ հետ կապված մի նեղ խմբակի ներկայացուցիչներ, սարքովի շոուի սիրահար որոշ անադեկվատներ և այս դասի այլ մարդիկ։

Համլետ Կիրակոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1794 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ