...

Սիրուն սանրվածք ունի՞, թե՞ կրակած մազեր

Սիրուն սանրվածք ունի՞, թե՞ կրակած մազեր

«Վարչապետի պաշտոնում տեսնում եմ բոլորի կողմից ընդունելի և փորձառու գործչի, բայց անուններ տալ չեմ ուզում»,- «Առավոտ» թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Արթուր Վանեցյանը:

«ՉԻ». Բայց ինչո՞ւ չեք ուզում, շատ հարգարժան պարոն Վանեցյան: Կարո՞ղ է մի հատ էլ հայտարարեք, որ չեք ուզում գովազդ անել:

Հակասահմանադրական ճանապարհ եք առաջարկում, առանց ընտրությունների ինչ-որ մեկին վարչապետ եք ցանկանում կարգել: Բա գոնե մոտավոր «իշմար» տվեք, թե ո՞ւմ նկատի ունեք: Օրինակ ասեք՝ սիրուն սանրվածքո՞վ է, թե՞ կրակած մազերով: Իսկ գուցե կարճահասակ, ճաղատ ծերունի է՝ իդիոտ մականվամբ:

Այսօր այնպիսի վիճակ է ստեղծվել, որ ոչ ոք չգիտի, թե ով է ընդունելի հասարակության կողմից: Օրինակ, Վարդան Ղուկասյանը՝ հայտնի Դոգը, հազարավոր հետևորդներ ունի: Շատերն ասում են, որ միայն նրա լրատվությանն են հավատում: Կարո՞ղ է պատահի՝ հենց իրեն եք տեսնում վարչապետի պաշտոնում:

Թե՞ այնքան վարկաբեկված թեկնածու է ձեր «փորձառուն», որ վախենում եք ժողովուրդը մոռանա իր խնդիրները և ոտքի կանգնի, միայն թե վարչապետի պաշտոնում հերթական արկածախնդրի հայտնվելը թույլ չտա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1255 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ