...

Սկզբում՝ «օբեզյաննիկ», հետո՝ դեպորտ

Սկզբում՝ «օբեզյաննիկ», հետո՝ դեպորտ

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նիկոլը ծնկած ղեկավար է և գտնվում է մի սենյակում, որտեղ սեղանի շուրջ նստած մարդկանց հետ չունի հավասար հարաբերություններ՝ մեկի ծառան է դարձել, մյուսին էլ՝ պարտվել:

Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք»։

«ՉԻ». Ախր, շատ հետաքրքիր կերպար է փեսան: Հայաստանում հետախուզում հայտարարելուց հետո փախել է Ռուսաստան, բայց հայտարարում է, որ այդ երկրի ղեկավարը ծառաներ է պահում: Այսինքն՝ ուրիշ երկրի ղեկավարին ստրկացրել է:

Բա, այդ դեպքում, եթե մի փոքր ինքնասիրություն ունես, ինչո՞ւ ես մնացել այդ երկրում: Չէ՞ որ անկախ նրանից, որ ատում ես Նիկոլին, այնուամենայնիվ հայ ես և քո արժանապատվությունը պետք է ոտնահարված լիներ այդ փաստով:

Իմիջիայլոց, եթե ծառա լինելու փաստարկը Պուտինի կամքով շարժվելն է, ապա աներդ ստաժավոր ծառա է: Չէ՞ որ 5 տարի խոստանում էր երկիրը տանել Եվրամիություն, բայց տիրոջ մեկ հրահանգով մտցրեց ԵԱՏՄ:

Եվ վերջապես, ազատ մարդ Միքայել Մինասյան, չես հոգնել քեզ Լենինի տեղը դնելուց: Արի Հայաստան, փառք աստծո, դատարանները առաջվանը չեն, մի երկու օրից դուրս կգաս և կտապալես օտարների ծառա Նիկոլին:

Իսկ մինչ այդ զգույշ եղիր՝ այցելուներ չունենաս ռուսական էմիգրացիոն ծառայություններից: Իրենց երկրի շեֆի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու պատճառով հնարավոր է մի քանի օր «օբեզյաննիկում» անցկացնես, իսկ հետո՝ ենթարկվես դեպորտացիայի:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1031 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ