Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադարձել է մարտի 1-ի դատավարությունում նախկին վարչապետների միջնորդությանը և ասել. «Նայում ենք, որ այսօր Շուշիի ազատագրման օրն։ Մարդիկ 28 տարի առաջ ինչով էին զբաղված, ինչեր են արել, ինչ կենսագրություն ունեն ու ականատես ենք լինում մի բանի, որ դատարանում 2 երիտասարդ դատախազ կանգնել են ու ասել՝ այս մարդը կարող է փախչել։ Դա պարզապես չլսված, անմարդկային, սեփական պատմությունը չհարգող մարդկանց քայլ է ի դեմս՝ մեր երկրի ղեկավարության»։
«ՉԻ». Հատուկ Լևոն Քոչարյանի և ընդհանրապես՝ քոչարյանականների համար ասենք, որ արցախյան պատերազմի հերոսներից մեկը՝ «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար, երջանկահիշատակ Սմբատ Այվազյանը, ոչ մի բանի համար դատապարտվել է և 2009 թվականի մայիսի 8-ն էլ նշել է բանտում:
Իսկ գիտե՞ք՝ ով է Սմբատ Այվազյանին բանտ նետել: Ճիշտ է. Ռոբերտ Քոչարյանը: Այն ժամանակ Քոչարյանի համար պատերազմի հերոս, մարդկանց կենսագրություն, անցած ճանապարհ, հայրենիքին մատուցած ծառայություններ հասկացություններ չկային: Կար միայն իշխանություն, որի համար պատրաստ էր բոլորին բանտ նետել, պատրաստ էր հանուն իր աթոռի Արցախի սահմանները դատարկել և պետությունը վտանգի տակ դնել:
Դա փախչող մարդու հոգեբանություն է, դա վախեցած մարդու սինդրոմ է, չվախեցողը հաստատ հերոսներին բանտ չէր նետի:
Չնայած՝ ում ինչ ենք ասում: