...

SOS հնչեցնելու փոխարեն լռեք

SOS հնչեցնելու փոխարեն լռեք

Նախկինների պրոպագանդան SOS է հնչեցնում. Վանեցյանին հրավիրել են քննչական կոմիտե՝ հարցաքննության: Եվ դա շտապում են ներկայացնել իբրև ճնշում ԱԱԾ նախկին պետի հանդեպ:

Մինչդեռ հարցաքննության հրավիրելու պատճառը հայտնի գաղտնալսումներն են, և Վանեցյանը այդ քրեական գործով ունի ընդամենը վկայի կարգավիճակ: Ահա այսպիսի էժան մանիպուլյացիաների են դիմում, որպեսզի ստեղծեն ճնշումների իմիտացիա: 

Ինչ վերաբերում է Վանեցյանին: Այս հարցով ինքը ճիշտ կանի ընդհանրապես արտահոսքեր չկազմակերպի դեպի տարբեր լրատվամիջոցներ: Չփորձի ուղղորդված նյութեր պատվիրել ՀՔԾ պետի վերաբերյալ: Այդ քրեական գործը լավագույնս է ցուցադրում, թե ինչ ձախողված ԱԱԾ պետ է եղել ինքը: Տեղից էլ լուրջ չեն ընդունում իրեն: Պետք չէ ևս մեկ անգամ հիշեցնել այդ մասին: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1748 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ