...

Սպեկուլյացիաների առիթ է հանդիսանալու

Սպեկուլյացիաների առիթ է հանդիսանալու

ԱԱԾ պետին ազատեցին պաշտոնից և ժամանակավոր պաշտոնակատար նշանակեցին Միքայել Համբարձումյանին:

Պատերազմական վիճակում նման առանցքային պաշտոն զբաղեցնողին աշխատանքից հեռացնելը չափազանց լուրջ որոշում է: Հատկապես այն պայմաններում, երբ որոշումից մեկ ժամ առաջ վարչապետը գրառում է անում և նշում, որ կան դավաճաններ, որոնք այցելել են դիրքեր և համոզել զինվորներին լքել դիրքերը:

Այս պաշտոնանկությունը կարող է ավելի մեծ խառնաշփոթ առաջացնել, եթե հասարակությանը հստակ չտեղեկացվի, թե ինչու Քյարամյանը ազատվեց պաշտոնից:

Վրիպմա՞ն, վրիպումների՞, թե՞ պարզապես հանցավոր գործունեության կամ անգործության արդյունքում:

Հստակ պարզաբանումների բացակայությունը տեղիք է տալու մեծաթիվ սպեկուլյացիաների, որոնք ավելի մեծ վնաս կարող են հասցնել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1557 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ