...

Ստախոսի բոյը կարճ է

Ստախոսի բոյը կարճ է

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հայտարարել է, որ «Հայաստան» դաշինքն իր նախաձեռնությամբ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել և շրջանառության մեջ դրել վիրավորանքի քրեականացման օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծ՝ հիմնավորելով, որ այս օրենքը և՛ հակասահմանադրական է, և՛ հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, այնուհետև ընդգծել. «Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, խոսքի ազատության պաշտպաններ, որոնք տարիներ շարունակ այդ առաքելությամբ են իբր հանդես եկել և ստացել են տասնյակ միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ, աջակցություն, այսօր լուռ են»:

Հին մոնղոլ-թաթարական խոսք կա. «ստախոսի բոյը կարճ է»: Իսկը Աղվան Վարդանյանի մասին է: Դնում ու օրը ցերեկով, հրապարակավ սուտ է խոսում: 

Ցույց ենք տալիս, թե ոնց է ստում: Մեջբերում անենք.

«Պնդում ենք, որ անհամաչափ խիստ մոտեցումների կիրառումն ավելի շատ վնաս կհասցնի խոսքի ազատությանը, քան կծառայի արատների դեմ պայքարին։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ պաշտոնատար անձինք, թե՛ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներն իրենց հասցեագրված քննադատությունը հաճախ ընկալում են որպես զրպարտություն կամ վիրավորանք և դիմում են դատարան։ Սա կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել լրատվամիջոցների ազատ գործունեության համար, խրախուսել ու մեծացնել ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների դատական հայցերի հոսքը»:

Սա մեջբերում է մի հայտարարությունից, որը մի քանի օր առաջ ստորագրել և տարածել էին... հերթով նշենք. 

1.    Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն,
2.    Երևանի մամուլի ակումբը,
3.    Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը,
4.    Լրագրողների «Ասպարեզ» ակումբը,
5.    Ինֆորմացիայի ազատության կենտրոնը,
6.    Բազմակողմանի տեղեկատվության Ինստիտուտ-Հայաստանը,
7.    Հանրային լրագրության ակումբը, 
8.    «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն,
9.    «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, 
10.    Գորիսի մամուլի ակումբը,
11.    «Ֆեմիդա» ՀԿ-ն:

Ըհը: Ահա ձեզ Աղվան Վարդանյանի ստախոսության առաջին փաստը. բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, խոսքի ազատության պաշտպաններ, դատապարտել են վիրավորանքի քրեականացման օրենքը, պահանջել այն փոխել, այս կազմակերպությունների ներկայացուցիչները բազմաթիվ ասուլիսներ են տվել, հարցազրույցներ, իսկ էս մեր նախկին դաշնակը հակառակն է պնդում:

Հիմա. դուք այս ցանկում տեսնո՞ւմ եք քոչարյանական կամ դաշնակցական ուժերին սպասարկող որևէ կազմակերպություն կամ լրատվամիջոց: Ոչ: Ու ի՞նչ է ստացվում. որ Աղվան Վարդանյանը լռության մեջ մեղադրում է կազմակերպությունների, որոնք լուռ չեն, և չի մեղադրում կազմակերպությունների, որոնք լուռ են: Օրինակ՝ «Երկիր Մեդիան» տարիներ շարունակ Սորոսի գրասենյակից հարյուր հազարավոր դոլարներ է ստացել, ամենամեծ գրանտակերներից մեկն է եղել, այս հայտարարությանը չի միացել: 

Չնայած, մի պահ կա. եթե Աղվան Վարդանյանը հայտարարի, որ ինքը նկատի է ունեցել իրենց սպասարկող կազմակերպություններին ու գրանտակերներին, նրա հասցեին մեր բոլոր խոսքերը հետ կվերցնենք: 

Հ.Գ. Սրանց պահվածքը մանկապարտեզ էլ չի, մանկատուն է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1008 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ