Հետխորհրդային երկրներում առ այսօր զայրույթով քննարկում են մոտ 10 օր առաջ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության ներկայացուցիչ Սաադաթ Կադիրովայի խոսքերը՝ Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդման ժամանակ: Ադրբեջանցի լրագրողը Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը համեմատել էր զուգարաններում ահաբեկիչներ ոչնչացնելու արտահայտության հետ, որը 1999 թվականին ասել էր Վլադիմիր Պուտինը՝ չեչեն գրոհայինների դեմ պայքարի մասին խոսելիս:
Նույնիսկ մահմեդական երկրներում Կադիրովայի այս խոսքերը խիստ քննադատության արժանացան:
Իսկ Շուշիում կյանքը շարունակվում է: Քաղաքը աստիճանաբար ուշքի է գալիս ռմբակոծություններից, Սբ. Ղազանչեցոց եկեղեցում՝ չնայած ռմբակոծության հետևանքներին, պատարագներ են մատուցվում, մեր զինվորները օրհնություն են ստանում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 32, 2020