...

Ստոպ-կադր

Ստոպ-կադր

Մեր թուրքագետ գործընկեր Անդրանիկ Իսպիրյանը այս լուսանկարն է հրապարակել և գրել.

«Ուղիղ 100 տարի առաջ այս օրերին Կարսի բերդի անկումից հետո ինքնասպան եղան պատիվ ու նամուս ունեցող հայ սպաներ, Կարսի բերդի պարետ, գնդապետ Մելիք-Հովսեփյանը, Սեպուհի բրիգադի հազարապետ Չիլինգարյանը, մարտկոցի հրամանատար գլխապետ Բագրատունին և առաջին գնդի հրամանատար գնդապետ Հովհաննես Մազմանյանը։

100 տարի անց կրկին կորցնում ենք կարևոր բերդաքաղաք Շուշին և զգալի տարածքներ, սակայն ոչ գլխավոր հողատուն, ոչ իր կուսակցության պաշտոնյաները կամ պատգամավորները, ոչ միայն ինքնասպան չեղան, այլև դեռ ոչ ոք հրաժարական չի տվել։

Պատի՞վ, նամո՞ւս, թասի՞բ, չէ, չենք տեսել, չենք լսել»:

Մեր կողմից մի փոքր ճշտում. հրաժարական է տվել Արցախի արդարադատության նախարարը:

«Չորրորդ իշխանություն», թիվ 35, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   867 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ