Այո, հայկական ֆուտբոլը ապագա ունի: Ինչպես տեսնում եք, Դավիթաշենում մեր երեխաները կիսաբետոն, կիսալանթ, կիսաասֆալտ ծածկի վրա են խաղում: Բա եթե ուզում ենք 2050 թվականին աշխարհի չեմպիոն դառնալ, պիտի անցնենք այս պայմանների միջով:
Պելեն ո՞նց էր անում. փոքր ժամանակ չուլկու մեջ նարնջի կլեպները հավաքում, կոլոլում, դրանով էր ֆուտբոլ խաղում, քանի որ իսկական գնդակի համար փող չունեին: Մեր պելեներն էլ են այդ ճանապարհին: