...

Ստորագույն արարքի հեղինակների թվում Հրայր Թովմասյանն էր

Ստորագույն արարքի հեղինակների թվում Հրայր Թովմասյանն էր

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Երկրի նոր ղեկավարության ուշադրությունից վրիպել է այն փաստը, որ Հրայր Թովմասյանը «Ի՞ՆՉ: ՈՐՏԵ՞Ղ: Ե՞ՐԲ» ակումբի անդամ էր և խաղում մի թիմում, որի ավագը ես էի:

Օգտվելով իր պաշտոնական լիազորություններից, ինչպես նաև գործի դնելով իր անմիջական կապերը նախկին ռեժիմի հետ՝ նա բազմիցս փորձել է ուզուրպացնել իշխանությունը թիմում և դառնալ թիմի ավագ: Սույն հակասահմանադրական արարքները իմ կողմից կանխվել են, սակայն արդարությունն առ այսօր չի վերականգնվել»:

Հումոր է անում մարդը: Լավ է անում, իրավունք ունի: Բայց եկեք մենք էլ լուրջ պատասխանենք, թե չէ Հրայր Թովմասյանին համարյա սրբադասելու գործընթաց է սկսվել: Վերջին բաստիոնն է, «դուխ» են տալիս:

Մեր ուշադրությունից չի վրիպել օրինակ, որ 2013 թվականին՝ այն ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ պատգամավորները կարող են մտնել խուց, բայց չեն կարող խոսել ձերբակալվածների կամ կալանավորվածների հետ: 37 թվից խոսացողները թող ասեն, նման բան հիմա կա՞: Իսկ այն ժամանակ Հրայր Թովմասյանի հրահանգով պատգամավորներին արգելում էին տեսակցել քաղբանտարկյալներին:

Մեկ էլ հիշեցնենք 2011թ. մարտին Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակի հայտարարությունը.
«Վերջին շրջանում տևական ժամանակ վարչախումբը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացնում է մի գործողություն, որով հենց ինքը փայլուն ապացուցում է, որ նրան պահում է որպես քաղբանտարկյալ։ Չնայած ամենաբարձր մակարդակով հրապարակայնորեն տրված խոստումներին, նրան լիակատար զրկել են նամակագրության իրավունքից, անգամ զրկում են գրենական պիտույքներ ունենալու հնարավորությունից։ Այս ամենը ոչ միայն մարդու` Սահմանադրությամբ ամրագրված տարրական իրավունքների, այլև քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կարգավորող օրենսդրության կոպտագույն խախտում է։ Դրանով վարչախումբը նաև ապացուցում է, որ աղմկահարույց այն դեպքերը, որոնք տեղի ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ մինչև «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը, ուղղված էին եղել նույն` նրան լռեցնելու նպատակին։ Երբ ոչինչ չստացվեց, այժմ արդեն բացահայտորեն փոստ չեն հասցվում նրա նամակները կամ նրան զրկում թուղթ ու գրիչ ունենալու հնարավորությունից։ Ստորագույն այս արարքը իրականացվում է Սերժ Սարգսյան, արդարադատության նախարար ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյան, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Վարդան Սարգսյան շղթայով իջած հրահանգով»:

Հաջորդ անգամ Աշոտյանը որ հումոր գրի, անպայման թող մեջբերումներ անի նաև Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կենսագրության այս վառ էջերից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6115 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ